Կանադայի ամենամեծ հայկական փառատոնին՝ Toronto Summerfest-ին այս տարի ելույթ կունենա Սիրուշոն: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից:

 

Ամառային փառատոնն անցկացվելու է հուլիսի 7-9-ը: Սիրուշոն ելույթ է ունենալու երկու օր՝ հուլիսի 7-ին՝ Մոնրեալում, եւ հուլիսի 8-ին՝ Տորոնտոյում:

 

Նշենք, որ, բացի Սիրուշոյից, Toronto Summerfest 2017-ում ելույթ են ունենալու նաեւ Արմենչիկը, Մարտին Մկրտչյանը, սփյուռքահայ երգիչ Ժոզեֆ Գրիգորյանը եւ այլք: