PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար' Նատալյա Գուտման (թավջութակ)։ Երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
Իսահակ Կարաբչևսկին, որ եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել մասնակցելու Musica Riva-ին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն էր նշեց, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ' այսքան բարձր մակարդակի։ Նվագախմբի հետ հենց առաջին փորձից Գուտմանը նկատեց, որ Հայաստանը շատ լուրջ կատարողական դպրոց ունի։
Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը հուլիսի 24-ին է։ Որպես մենակատար հանդես կգա հանրահայտ դաշնակահար Ալդո Չիկոլինին։
Փառատոնի շրջանակներում հուլիսի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո, որը նվիրված կլինի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, մենակատարներ' Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա), Լուսինե Մկրտչյանը (սոպրանո, Հայաստան)։
Երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց Musica Riva-ն
16:36 - 24.Հուլիս.2013
Առաջարկում ենք նաև
25/01/16 23:15
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10- ամյակին նվիրված համերգին
03/11/14 11:57
Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Երիտասարդական նվագախմբի և կոմպոզիտորի անվան տրիոյի կատարմամբ
07/03/14 10:23
Սիրուշոյի «Անտարբեր աշխարհ» նոր երգի երաժշտությունը` Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ (տեսանյութ)
16/09/13 11:18
Կայացավ երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համերգը
16/10/24 19:20
2025 թ-ի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար պայքարում են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները
01/04/24 13:05
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը և 2025 թ. բյուջետային հայտը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
13/11/23 18:35
Արտակ Թովմասյանը մրցանակներ հանձնեց լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողներին (լուսանկարներ)
20/06/23 19:51
60-ամյա չինուհու երիտասարդ տեսքը զարմացրել է մարդկանց
07/02/23 14:38
Մեկնարկում է բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային