Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգով հանդես կգա մի շարք հայտնի մենակատարների հետ:  Նվագախումբը հուլիսի 6-ին ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: ՀՊԿՆ-ը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մ արտիրոսյանը:

 

Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանը և Յուան Տիենուեյը (Չինաստան), թավջութակահար Լևոն Առաքելյանը, հոբոյահար Ջորդի Բերտրանը (Իսպանիա):

 

Համերգային երեկոյի ընթացքւմ կհնչեն Ռոսինիի, Մոցարտի, Հումելի և Հայդնի ստեղծագործությունները: