Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարև գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Շրջագայության ընթացքում ՀՊՖՆ-ն հանդես կգա երեք համերգով և կներկայացնի տարբեր կոմպոզիտորների գործեր:
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա երկու երկրում: Շատ եմ կարևորում այս հյուրախաղերը»,-նշեց Թոփչյանը:
Շրջագայությունը կտևի հոկտեմբերի 4-11-ը: Ավստրիայում նվագախումբը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվագի երկու համերգ: Այնուհետև հոկտեմբերի 10-ին երաժիշտները ելույթ կունենան Գերմանիայի Լյուբեկ քաղաքում:
«Հատկանշական է, որ գերմանական համերգի ընթացքում մենք նվագելու ենք դաշնակահար Անդրեաս Ֆրոյլիխի հետ և ներկայացնելու մեր համատեղ ձայնասկավառակը: Այն ձայնագրել է գերմանական Oehms Classics ընկերությունը: Ձայնասկավառակում ներառված են Մոցարտի գործերը»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը:
Նա հավելեց, որ նվագախումբը հաջորդ տարի ևս բազմաթիվ հյուրախաղեր է ունենալու տարբեր երկրներում: «Նվագախումբը մեծ աճ է արձանագրել վերջին տարիներին, որը ես կապում եմ ՀՀ նախագահի ուշադրության և մեծ աջակցության հետ»,-հավելեց Թոփչյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարվա ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ
բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ ենունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը,
Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, ԴավիդԳերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատարմենակատարներ և երաժիշտներ:
Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին,
Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ:
Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում,
Ավստրիայում,Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, այլուր: Այդ փառատոնների ընթքացքում նվագախմբի հետ
ելույթներ են ունեցել միջազգային հեղինակություն վայելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են Ջյուն Անդերսենը
(սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո),Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) և այլք:
1989 թվականից մինչ օրս նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում,
Գերմանիայում,Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում,
Անգլիայում, Հունաստանում,Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում՝ ձեռք բերելով
լայն ճանաչում ու համբավ: