Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անվանի ջութակահար և դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը հանդես է գալիս մի շարք նախագծերով: Լրագրողների հետ զրույցում անվանի երաժիշտը տեղեկացրեց, որ տարբեր երկրներում համերգներ է ունենալու, ինչպես նաև ելույթ է ունենալու հայ երիտասարդ երաժիշտների հետ:


«ՀՀ մշակույթի նախարարն ինձ Նախագահի կողմից խնդրեց, որ իբրև Հայաստանի արտիստ, ազդեցությունս հաստատեմ և մի քանի կարևոր նախագծեր իրականացնեմ: Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտներին ինձ հետ Ֆրանսիա կտանեմ՝ շրջագայությունների: Իմ Team փառատոնի ընթացքում զանազան համերգներով պետք է հանդես գանք:


Նվագախմբին մի քանի այլ երկրներ կտանեմ ինձ հետ: Խնդրեցի, որ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ինձ համար մի նոր ստեղծագործություն գրի, որպեսզի 11-15 տարեկան փոքրիկների երգչախումբ կազմեմ Հայաստանում, և հայ երեխաները երգեն ֆրանսիացի երեխաների հետ ՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Շատ կարևոր դիվանագիտական համերգներ կլինեն զանազան այլ երկրներում: Այնուհետև Իսրայելում մի շարք նախագծեր ունեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջորջ Փեհլիվանյանը:

Հայտնի ջութակահար և դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում: 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Վեց տարեկանից ջութակ է նվագել: 

Ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանները՝ ստանալով ջութակահարի ևդիրիժորի վկայականներՀանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմեյ ստեր: 1991թ.սեպտեմբերին մասնակցել է Բեզանսոնի (Ֆրանսիադիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և 

միակ մրցանակին: 

Որպես դիրիժոր՝ Փեհլիվանյանը հանդես է եկել 1987-ից՝ Նյու Յորքի Քարնեգի Հոլում: Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Ս. Պետերբուրգի, Մոսկվայի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: 1992-ից  Փեհլիվանյանը մի քանի անգամ հանդես է եկել Երևանում:Ֆրանսիական «Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ էորին պետք է հետևել,նա անուրանալի անհատականություն էորն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»: