Դերասանուհի Թամարա Պետրոսյանին հեռուստադիտողը կտեսնի «Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր կերպարի ու նոր անձնակազմում աշխատելու առանձնահատկությունների մասին:
«Սիթքոմային ժանրում չկան բացասական հերոսներ, բայց կան բացասական երանգով հերոսներ, որոնց հետ կապված իրավիճակները, միեւնույն է, ծիծաղաշարժ են: Իմ կերպարը հենց այդպիսինն է: Նա գործող հերոս Սերգեյի համախոհներից է: Հերոսուհիս՝ Նառան, ու Սերգեյը ստեղծում են տարբեր տհաճ իրավիճակներ, որոնց մեջ հայտնվում են տիկին Տամառան ու Մուշեղը: Նառան մասնագիտությամբ հոգեբան-հոգեթերապեւտ է, բայց այլ մանրամասներ չեմ հայտնի՝ հետաքրքրությունը պահպանելու համար»,- պատմեց Թամարա Պետրոսյանն ու նշեց, որ նոր անձնակազմում անմիջապես ինտերգրվել է.
«Դեռեւս երկու նկարահանման օր եմ ունեցել, բայց հստակ կարող եմ ասել, որ հրաշալի անձնակազմ է հավաքված: Մարջանի հետ նախկինում աշխատելու փորձ ունեցել էինք, սակայն Արմեն Պետորոսյանի եւ Գրիգոր Դանիելյանի հետ առաջին անգամն եմ աշխատում: Ուրախ եմ, որ հրաշալի մթնոլորտ է ստեղծված: Այստեղ թիմային աշխատանքը շատ սահուն է, ինչը լավ արդյունքի մի մասն է կազմում»,- հավելեց դերասանուհին:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: