Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում հուլիսի 2-ին տեղի է ունեցել ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Համերգին, որին ներկա են եղել ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:
Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի: