Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում, մայիսի 28-ին, աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի է ունեցել «Խաչատուրյան Տրիոյի» համերգը, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան մասնաճյուղի հովանավորությամբ և բրիտանահայ համայնքային խորհրդի աջակցությամբ:
Համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից:
Միջոցառմանը ներկա են գտնվել Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: