Դասական երաժշտության համերգաշրջանի բացումը Լոնդոնի հայտնի «St. John’s Smith Square»-ում նշանավորվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը կազմակերպել էին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը և Թեքեյան մշակութային միությունը։
Համերգին որպես մենակատար հանդես է եկել հայ տաղանդաշատ ջութակահարուհի Անի Բատիկյանը: Նրան նվագակցել է բրիտանացի դաշնակահար Բենջամին Ֆրիթը։ Ծրագրում հնչել են Խաչատրյանի,Դեբյուսիի, Բրամսի, Սեն-Սանսի, Շոպենի, Բաղդասարյանի ստեղծագործությունները։
Համերգը եզրափակվել է Բատիկյանի ամուսնու՝ Ռոլանդ Ռոբերթսի՝ ՀՀ ազգային «Մեր հայրենիք» օրհներգի հիման վրա գրված վարիացիաների ներկայացմամբ: Իրադարձությանը ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր՝ տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։
Համերգից մի քանի օր առաջ Անի Բատիկյանը հարցազրույց է տվել BBC Radio 3-ին: Ընդամենը 15 տարեկանում Անին ընդունվել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին։ 2003թ. ընդունվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայիասպիրանտուրան։
Այնուհետև ավարտել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի մագիստրատուրան։ Սովորել է նաև ԻտալիայիԿրեմոնա քաղաքի Մոնտեվերդի
երաժշտական դպրոցում` աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի մոտ: Բազմաթիվմրցանակների
դափնեկիր է: Մենահամերգներով հանդես է եկել Շվեցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում,
Հայաստանում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում։ Մենհամերգներ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր
համերգասրահներում: 2007 - 2012թ. դասախոսել է Շոտլանդիայի թագավորական երաժշտական ակադեմիայում։