LADYNEWS.am-ը գրում է.

 

Բաժանումը միշտ էլ դժվար է, իսկ լավ մարդու հետ բաժանումը կրկնակի բարդ է: Ուզո՞ւմ եք հեռանալ զուգընկերոջից, բայց չե՞ք ցանկանում այդ քայլով կորտել զուգընկերոջ սիրտը: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի խորհուրդ:

 

Խոսեք անձամբ իր հետ


Մի ուղարկեք նրան էլեկտրոնային նամակ կամ սոցիալական ցանցերով հաղորդագրություն: Ուժ գտեք Ձեր մեջ և այդ մասին հայտնեք անձամբ իրեն: Դա Ձեր պատասխանատվությունն է, ինչպես Ձեր զուգընկերոջ, այնպես էլ ինքներդ Ձեր առջև: Մի պահեք Ձեզ անպատասխանատու մարդու պես' զուգընկերոջը բաժանման մասին հայտնելով հաղորդագրությամբ:

 

Փորձեք ասելիքը


Մտածեք' հստակ ինչ եք պատրաստվում ասել և ընտրեք ամենամեղմ բառերը: Պատրաստեք ելույթը և մի թողեք Ձեզ ընդհատեն, մինչև չասեք այն ամենն, ինչ ցանկանում եք:

 

Զուր հույսեր չտաք


Մեղմ բաժանումը չպետք է լինի այնպես, որ հետագայում ինչ-որ զուր հույսեր թողնի: Համոզվեք, որ Ձեզ խոսքերը հնչել են պարզ ու հետագայում ոչ մի հարաբերություն չի լինելու: Դա կարող է դաժան թվալ, բայց իրականում այդ հստակությունն ավելի անկեղծ ու մարդասիրական է, քան խոստումները, որոնք Դուք ամեն դեպքում չեք պահելու: Ինչքան շուտ մարդը հասկանա, որ ամեն ինչ ավարտված է, այնքան շուտ առաջ կընթանա:

 

Շարունակությունը` այստեղ: