Life.panorama.am-ը գրում է.
1.Հանգիստ և առանց որևէ խնդրի քուն մտնելու համար ընթիքին կերեք խաշած բրինձ կամ կարտոֆիլ:
2.Ամինաթթուներ ու կալցիում պարունակող տաք կաթը նույնպես քնաբեր հատկություն ունի, ուստի այն շատ օգտակար է խմել երեկոյան:
3.Քնելուց առաջ միս ուտելը լավագույն միտքը չէ: Քնելուց առաջ կարելի է ուտել միայն հնդկահավի դիետիկ միս:
4.Վարսակը հարուստ է ոչ միայն ցանցաշերտով, այլև քնաբեր հորմոն է պարունակում, ուստի կաթի և մեղրի համադրությամբ այն հոյակապ արդյունք է տալիս:
5.Քնելուց առաջ կես բանան կամ կիվի ուտելու դեպքում նորածնի քուն կունենաք:
6.Հանգստացնող և քնաբեր ազդեցություն ունի նաև երիցուկի թուրմը մեղրի հետ:
7.Ալոճենու պտուղների թուրմն ուտելիքից առաջ ըմպելու դեպքում նույնպես իդեալական քուն կապահովեք ձեզ համար:
8.Եթե անքնությունը շատ է անհանգստացնում ձեզ, կարող եք թեյի փոխարեն օգտագործել սուսամբարի թուրմ:
9.Անանուխից պատրաստված թեյը ոչ միայն հանգստացնում է ձեր նյարդերը և նպաստում առողջ քնին, նրա բաղադրության մեջ մտնող օրգանական թթուները լավացնում են ընդհանուր ինքնազգացողությունը:
10.Նեխուրի թուրմը նույնպես նպաստում է հանգիստ քնելուն:
11.Առողջ քնին նպաստում է նաև մեղրով վանաների ընդունումը' շաբաթական երեք անգամ:
12.Անմիջապես քնելուց առաջ փշատերևով լոգանք ընդունելը նույնպես նպաստավոր է: