Իմ անքնությունն սկսվեց լավագույն ընկերոջս հարսանիքից մեկ շաբաթ առաջ։ Ես պետք է ելույթ ունենայի, և դա հանգիստ չէր տալիս ինձ։ Այնքան էի մտածել այդ մասին, որ չէի կարողանում քնել նույնսիկ այն դեպքում, երբ շատ հոգնած էի։

Երեք անքուն գիշերներից հետո սկսեցի հետաքրքրվել անքնության դեմ պայքարի մեթոդներով և գտա մի ֆանտաստիկ մեթոդ, որի օգնությամբ կարողացա հանգստանալ և մի քանի անգամ ավելի լավ քնել։

Դա կոչվում է «4 – 7 – 8 » մեթոդ

. ահա թե ինչ է պետք անել՝

 

  • 4 վայրկյան շարունակ շունչ քաշեք քթով
  • Շունչը պահեք 7 վայրկյան
  • Բերանով դանդաղ արտաշնչեք 8 վայրկյան շարունակ

Այո՛, սա շատ պարզ է, սակայն նույնքան արդյունավետ։

Այս մեթոդի օգնությամբ դուք կկարողանաք հանգիստ քուն մտնել և հանգիստ քնել ամբողջ գիշերվա ընթացքում։ Արդյունքում կբարելավվեն Ձեր ինքնազգացողությունը և աշխատունակությունը։