«Վատ խաղաղությունը բարի կռվից լավ է» օրենքը գործում է ամենուր, բայց ոչ կին-տղամարդ հարաբերություններում: Եթե հոգնել եք Ձեր զուգընկերոջից, ապա հստակ հասկացեք, որ ամեն օր դիմանալը ավելի ցավոտ է, քան միանգամից հարաբերություններին վերջակետ դնելը: Եթե զգում եք, որ այլևս չեք դիմանում, ավելի լավ է անեք վճռական քայլը:
Իսկ թե ինչպես բաժանվել' մնալով բարձրության վրա, կպատմի LN-ը:)
Մի ձգձգեք:
Ազնիվ եղեք: Անկեղծ պատմեք նրան Ձեր հեռանալու պատճառները: Նա իմանալու իրավունք ունի: Պետք չէ թաքցնել կամ լռել: Վերջին պահին կարելի է բացել բոլոր խաղաքարտերը:
Մի սկսեք նոր հարաբերություն առանց նախորդը ջնջելու:
Եթե դուք իրոք սիրել եք իրար, ապրել եք միասին կամ սեռական անցյալ ունեք, մոռացեք բաժանությունից հետո ընկերներ մնալու մտքի մասին: Համակերպվեք:
Թույլ տվեք, որ նա էլ խոսի: Եթե գործը հասել է բաժանության, ուրեմն մեղավոր եք երկուսդ էլ, և եթե Դուք ասելիք ունեք իրեն, ապա հաստատ նա էլ Ձեզ ասելու բան կունենա: Լսեք նրան:
Երբեք մի քանդեք հարաբերությունները հասարակական վայրում: Անգամ եթե Ձեր ընկերն ամենավերջին տականքն է, պահեք Ձեզ բարձրության վրա ու թույլ մի տվեք, որ Ձեր վերջին կռիվը վկաներ ունենա:
Եթե դժվարանում եք խոսել, գրեք նրան:
Ձեզ մեղավոր մի զգացեք: Սա այն դեպքն է, երբ կարելի է մի քիչ եսասեր լինել ու մտածել սեփական երջանկության մասին:
Սկանդալ մի սարքեք:
Ձեզ նրա տեղում պատկերացրեք:
Եթե վախենում եք վիրավորել նրա զգացմունքները, ապա խոսքերն ընտրելուց առաջ Ձեզ նրա տեղում պատկերացրեք և փորձեք հասկանալ, թե ինչպես է նա ուզում՝ իր հետ խզեն հարաբերությունները: