Բրիջիթ Բարդոն դարձել է իսկական ֆենոմեն, ոճի և գեղեցկության մարմնացում։ Նրան անվանում են աշխարհի ամենացանկալի կինը։ Սակայն ոչ միշտ է այդպես եղել։ Եվ դերասանուհու մասին կարելի է ասել, որ ինքն է իրեն այսպիսին դարձրել։ Փոքրուց նա ունեցել է աչքերի հիվանդություն, պեպեններ, ատամների սխալ դասավորվածություն։ Ցավոք, անգամ բրեկետը այն չուղղեց։
Նա ուներ շագանակագույն վարսեր, որը դերասանուհին անշուք էր համարում։ Այդ պատճառով էլ նա ընտրեց շիկահերի կերպարը։ Դուրս ցցված ատամների պատճառով նրա շրթունքները ուռուցիկ տեսք էին ստանում, որը գեղեցիկ և հմայիչ տեսք էին տալիս նրան։
Անփությունթյունը, պարզությունը, ուրախ կերպարը, նաև պահվածքի մանկականությունը նրա այցեքարտն էին դարձել։ Չնայած դրան, շատ քչերն էին տեղյակ՝ ինչքան շատ կոմպլեքսներ ուներ նա։ Հանրության մոտ նա փորձում էր դրանք ցույց չտալ։
Ոչ ոք չգիտեր, որ Բրիջիթը մեծացել է շատ պահպանողական, բուրժուական ընտանիքում, շատ խիստ պայմաններում։
Հետաքրքիր փաստ – լեգենդար համարվող մոխրային դիմահարդարումը ի հայտ է եկել շնորհիվ Բրիջիթի։ Նա շատ էր ամաչում ներկայանալ որևէ մեկին առանց դիմահարդարման։ Այդ պատճառով դեմքն անգամ գիշերը չէր լվանում։ Բացի այդ նա է ի հայտ բերել զգեստ-վերնաշապիկները, բիկինի-լողազգեստները և այլն։