Երբ խոսքը գնում է բաժանման մասին, սովորաբար պատկերացնում ենք կնոջը և տղամարդուն, սակայն քչերն են սովորացնում, թե ինչպես վերջ դնել իրենց արդեն սպառած հարաբերություններին ընկերուհու հետ, այնպես, որ հետևանքները նվազագույն լինեն:
Կամ հակառակը, ինչպես ամեն ինչ ամրացնել և սկսել նորից:
Կյանքը փոխվել է, սակայն դա ոչ միշտ է ավարտ նշանակում
Մանկության ընկերների հետ հաճախ լինում է այսպես․ դուք սովորում եք տարբեր համալսարաններում, ապրում տարբեր քաղաքներում և հետո երկուսիդ թվում է, որ այժմ դուք շատ տարբեր եք և ընդհանուր խոսակցության թեմա չունեք: Մարդիկ փոխվում են, կյանքը փոխվում է, սակայն փորձեք պատկերացնել, արդյո՞ք լավ կլինի, եթե դուք շարունակեք շփվել, թե՞ չարժե դրա վրա ժամանակ ծախսել:
Երբեմն դուք ուղղակի պարտավոր եք բաժանվել նրա հետ
Եթե ձեր հանդիպումները ձեզ հյուծում են, ապա մտածեք արժե՞ դանց գնալ, թե՞ ոչ: Միգուցե դուք երկուսով այնքան եք տարված ձեր կյանքով, որ իրար անհրաժեշտությունը չունե՞ք:
Եթե դուք չեք կարող անկեղծ լինել
Եթե դուք ավելի հաճախ քննարկում եք գրքեր, թատերական ներկայացումներ և չեք խոսում անձնական կյանքի մասին, եթե դուք փնտրում եք խոսակցության թեմաներ, եթե չեք կարողանում իրար բողոքել ինչ-որ հանգամանքներից կամ պատմել ձեր մասին մի բան՝ դա արդեն ընկերություն չէ:
Ընկերությունը 50:50 գործընկերություն է
Եթե դուք միայն տալիս եք՝ չստանալով ոչինչ փոխադարձ, ապա այդպիսի հարաբերությունները վնասակար են երկուսիդ համար էլ: Չարժե ընկերություն անել միայն այն պատճառով, որ դուք իրար գիտեք դեռ մանկապարտեզից:
Եթե արդեն բաժանվել եք, ձեզ աջակցություն է հարկավոր
Մի մոռացեք, որ դուք ունեք այլ ընկերուհիներ ևս, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ այդ իրավիճակից:
Եթե նա հատուկ նեղացնում է ձեզ, ապա հարաբերությունները կարող են թունավոր դառնալ
Մեզ տարբեր մարդիկ են շրջապատում: Ոմանք դեմ չեն կատակել կամ խայթել, միգուցե և հանկարծակի: Սակայն, եթե դա հաճախակի բնույթ է կրում, իսկ ձեր մոտ ցանկություն չկա դիմադրելու, ավարտեք այդպիսի հարաբերությունները, քանի ավելի վատ չի եղել:
Ընկերուհինները պետք է ճշմարտությունն ասեն
Իսկական ընկերուհին ոչ միայն հիանում և քաջալերում է, այլ կարող է նաև քննադատել ձեր որոշումը կամ արտաքին տեսքը: Իհարկե, եթե նրա կարծիքը ձեր համար նշանակություն ունի, այլապես ինչո՞ւ եք ընկերություն անում:
Ընկերությունը զարգացում է ապրում ձեր հետ միասին
Կյանքը փոփոխվող հատկություն ունի: Բոլորը մեծանում են, փոխում են աշխատանքը, առաջնահերթությունները... Եթե ձեր ընկերությունն այդպես էլ մնացել է դպրոցական մակարդակի վրա և դրանից ոչ մի օգուտ չկա, արժե մտածել և որոշել ինչ անել:
Աղբյուր` LADYNEWS.am