Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա ընկերուհին՝ Քրեսիդա Բոնասը, բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո: Այդ մասին հայտնել Է զույգին մտերիմ մի աղբյուր, որի խոսքը մեջբերում Է The Huffington Post-ը: «Շատ ցավալի Է, որ նրանք խզել են հարաբերությունները: Բայց նրանք դա արել են հոժարաբար և որոշել են գնալ յուրաքանչյուրն իր ճանապարհով»,- ասել Է աղբյուրն՝ ընդգծելով, որ նրանք մնացել են լավ բարեկամներ:
Վերջին ժամանակներս զույգին հաճախ Էին միասին տեսնում զանազան հասարակական միջոցառումների ընթացքում և հանգստանալիս, նրանց համար մոտալուտ նշանադրություն Էին գուշակում:
Խզման պատճառներից մեկը համարվում Է աղջկա կարիերան, որի վրա պետք Է կենտրոնանա 25-ամյա Բոնասը: Անցյալ տարի նա ավարտել Է Լոնդոնի կոնսերվատորիայի ժամանակակից պարի մեկամյա դասընթացը:
Բոնասի ընտանիքն ազգակցություն ունի Մեծ Բրիտանիայի Էդուարդ VII թագավորի հետ: Նրա քույրը՝ Իզաբելան, որը հանդիպում Էր արքայազն Ուիլյամի հետ, այժմ ամուսնացած Է Virgin Group-ի ղեկավար Ռիչարդ Բրենսոնի որդու հետ: