իտղոսից հրաժարվելուց հետո արքայազն Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ տեղափոխվել է ԱՄՆ համավարակի ամենաթեժ պահին եւ բարդությունների բախվել աշխատանքի որոնման հարցում։ Այդ առնչությամբ ընտանիքը ֆինանսական մեծ խնդիրներ ունի։ Իր ծախսերը փակելու համար արքայազնը սկսել է վաճառել անձնական իրերը։

«Էքսպրես Գազետա»-ի հաղորդմամբ՝ Հարիի եւ Մեգանի կենսակերպն էական ծախսեր է պահանջում։ Բացի այդ՝ ամուսինները բրիտանական գանձարանին պետք 2,4 մլն ֆունտի պարտքը վճարեն Լոնդոնում գտնվող իրենց առանձնատան վերանորոգման համար։

Կնոջն ու որդուն պահելու համար արքայազնը սկսել է վաճառել անձնական իրերը։ Հաղորդվում է, որ դուքսը 180 հազար դոլարով վաճառել է իր երեք որսորդական հրացանները։

Բացի այդ՝ արքայազն ու նրա կինը վճարում են թանկարժեք շուրջօրյա անվտանգության համար։ Այս ամենի հետ մեկտեx այս պահին ոչ Մեգանը, ոչ Հարին չեն աշխատում։ Այնպես որ աղբյուրների խոսքով՝ հրացաններ ընդամենն առաջին լոտն են։

 

Լուսանկարները՝ Getty Images