Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր արթնացել է որդու համբույրներից և նրա շնորհավորանքից. «Մամա ջան, Happy birthday, ես քեզ շատ եմ սիրում»: Վերջինս, իմանալով, որ այսօր իր մայրիկի ծննդյան օրն է, տատիկին ստիպել է, որպեսզի Ալավերդիից շուտ գան Երևան, որպեսզի ինքն այդ օրը մայրիկի կողքին լինի: Լիլիթն այսօր նշում է իր ծննդյան 39-ամյակը, և արդեն կեսգիշերն անց սկսել է բազում շնորհավորանքներ ստանալ:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին հատկապես առանձնացրեց կանանց գաղութից ստացած զանգը. «Վերջերս այցելել էի գաղութ, հասցրեցի ծանոթանալ մի քանի կնոջ հետ և շատ մտերմացա, այնքան ջերմ զգացողություններ ունեցա, երբ նրանք առավոտ շուտ շնորհավորեցին ծննդյանս օրը»,-պատմեց Լիլիթը:
Շարունակությունը` այստեղ: