Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է եղբոր հետ։ Կադրում երգչուհին կրում է ճերմակ կարճ զգեստ, մեղմ գրկել է եղբորը՝ Կարենին։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Ամեն ինչ կտայի, որ 2000 թ-ի, հունվարի 14-ի չարաբաստիկ դեպքը չլիներ, Կարեն ջան։ Մեր նպատակները, երազանքները, հույսերը,ապագան, մեկ վայրկյանում փոշիացան։ Քեզ հետ տարար ամեն ինչ։ Առանց քեզ ես չկամ, չեմ ապրում, գոյատևում եմ։ Սուտ է, ժամանակը չի կարող բուժել վերքերը, նրանք դարձել են անտանելի, կարոտից խենթանում եմ իմ անարատ ախպեր ջան։ Աստված հոգիդ միշտ Լույսի մեջ պահի, իմ Հրաշք Կարեն։ Իմ Պաշտելի Կարեն»։