Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանն ուղիղ մեկ տարի առաջ փետրվարի 23-ին ծնողներ դարձան: Հաղորդավար-ամուսինները այսօր նշում են իրենց առաջնեկի՝ Անի Անդրեայի առաջին տարեդարձը:

 

Հաղորդավարուհին դստեր հետ լուսանկար է հրապարակել իր «ֆեյսբուքյան» էջում, որն ուղեկցվում է գրառմամբ.«Մեկ տարի առաջ ես քեզ կյանք տվեցի, իսկ դու իմ կյանքին՝ իմաստ։ Շնորհակալ եմ, տեր Աստված, որ այսքան շատ ես սիրում մեր փոքր ու ամուր ընտանիքը, շնորհակալ եմ, որ մեր աղջիկը ծնվեց եւ կապեց իրար սիրող սրտերն ընդմիշտ»: