Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ։ Լուսանկարին կից նա գրել է․ «Կարոտել եմ ամառը»։
Երգչուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր որդու՝ Կարենի հետ։ Երգչուհու որդին մեղմ համբուրում էր իրեն։ Լուսանկարին կից Լիլիթը հայտնել էր, որ միանում է Ս. Սարգսի տոնի ֆլեշմոբին, ապա հավելել․ «Իմ ամենամեծ սեր։ Իսկ դուք ու՞մ եք սիրում....»։