Մեզնից շատերը երևի նկատել են, թե ինչպես է կատուն անմեղ և հմայիչ հայացքով գողանում մի կտոր միս սեղանից: Գողությունն արտասովոր կերպով տարածված է կենդանական աշխարհում: Առաջարկում ենք ծանոթանալ կենդանական աշխարհի «ամենահայտնի» գողերին:

 

Սկյուռ: Ոմանք կարծում են, որ սկյուռները նուրբ և անվնաս արարածներ են, բայց այգեպանները գիտեն, որ նրանք իրենցից ներկայացնում են բավականին լուրջ «թշնամիներ»: Սկյուռները շատ նուրբ, խելացի, ամբարտավան և ագրեսիվ կենդանիներ են: Համատեղելով այս որակները սոված ստամոքսի և մարդկանց հետ նրբանկատ մոտեցում ունենալու հատկանիշները, ապա ձեռք կբերենք լուրջ հակամարտություն կրծողների և բնակելի տների տերերի միջև, հատկապես եթե նրանք ունեն ծաղիկների, բանջարեղենի և պտղատու ծառերի պուրակ: Բացի այդ, սկյուռները կարող են գողություններ կատարել տներից և խանութներից և արագ փախչել՝ իրենց հետ վերցնելով ընկույզ, սերմեր և ցանկացած այլ ուտելիք: Նրանք հատկապես հակված են գողության վաղ գարնանը:


живоные-воришки

 

Կաշալոտը: Կետանմանների մեջ կաշալոտն ամենադանդաղաշարժն է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն կարողանում է սուզվել ջրի խորը շերտերը՝ մինչև 1000 մետր և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև պաշտպանվել վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի նման շնչառության մեկ փուլի ընթացքում թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում է 15%:

 

Չնայած դանդաղաշարժ լինելուն` կաշալոտները բավականին հայտնի գողեր են, ովքեր մեծ վնաս են հասցնում հատկապես ձկնորսներին: Որպես ջրային գող` նա շատ վտանգավոր է, քանի որ հաճախ է դարանակալելով հարձակվում ձկնացանցի վրա և տանում իր հետ ձկնորսների ողջ քրտնաջան աշխատանքը:

 

живоные-воришки

 

Ճայ: Ճայերը, որոնք հայտնի են որպես «ծովահեններ», ըստ էության, ագրեսիվ և մրցասեր թռչուններ են: Նրանք գողանում են սնունդն իրենց ընկերներից, այլ թռչուններից և ումից պատահի, եթե իհարկե հարմար թիրախ է:

 

Քանի որ ճայերը չեն կարող սուզվել, նրանք ստիպված են գողանալ ձուկ այն կենդանիներից, որոնք ի վիճակի են դա անել: Նրանք շատ հմուտ որսորդներ են և կարողանում են մեծ արագությամբ վերցնել գողոնն ու անհետանալ երկնքում:

 

живоные-воришки

 

Ութոտնուկ: Ութոտնուկները շատ զարմանահրաշ կենդանիներ են և հիանալի գողեր: Նրանք ունենք 8 շոշափուկներ, որոնցից 2-ը որսի համար են, նաև կա զույգավորման համար նախատեսված շոշափուկ: Ութոտնուկներն իրենց շոշափուկներով նաև կարողանում են զգալ այն տեղամասի համն ու հոտը, որտեղ նրանք գտնվում են:

 

Նրանք որսի ժամանակ աշխատում են աննկատ մնալ իրենց զոհի համար, և դա նրանց մոտ շատ լավ է ստացվում: Հատուկ լուսացող օրգանների` քրոմոտոֆորների միջոցով նրանք կարողանում են իրենց մաշկի գույնը փոխել և ուղղակիորեն դառնալ իրենց միջավայրի մի մասնիկ, օրինակ` կորալ, քար և այլն: Նա գաղտագողի հարձակվում է իր որսի վրա, բռնում է նրան իր շոշափուկներով, այնուհետև տանում դեպի բերանը: Նրա բերանը մի կտուց է, որի միջոցով վերջինս զոհի մեջ է ներարկում նեյրոտոկսիններ, որը զոհին պարալիզացնում է, որպեսզի նա չդիմադրի: Նրանք հայտնի են նաև իրենց փախչելու կարողությամբ:

 

живоные-воришки

 

Արկտիկական աղվեսը: Որպեսզի կենդանին կարողանա ապրել Արկտիկայում, նրա համարա բավարար չէ ունենալ միայն լավ մորթի: Նա պետք է լինի բավարար ճարպիկ` ծայրահեղ պայմաններում սնունդ գտնելու համար, որը հաճախ նշանակում է տիրապետել գողության արվեստին: Այս աղվեսները գաղտնի էակներ են, նրանք ձմռանն իրենց մաքուր սպիտակ կամ կապույտ մորթով են, իսկ ամռանը մոխրագույն- շագանակագույն մորթով, ինչը թույլ է տալիս նրանց միաձուլվել շրջակա միջավայրի հետ ցանկացած ժամանակահատվածում: Այս ամենը թույլ է տալիս այս կենդանիներին քողարկվել և անել իր որսն ու գողությունները շատ աննկատ:


Արկտիկական աղվեսն ունի չափազանց սուր լսողություն, որը նրան օգնում է հեշտությամբ որսալ: Նա կարող է լսողությամբ գուշակել որսի տեղը: Եթե որսը գտնվում է ձյան տակ` նրանք առաջին երկու թաթերով հարվածում են ձյանը՝ այն փորելով, և արագ շարժումով հանում են բռնված կենդանուն: Մորթին տարին երկու անգամ փոխվում է: Ձմեռն այն ամբողջովին սպիտակ է, իսկ ամառը` դարչնագույն:

 

живоные-воришки

 

Կաչաղակներ: Կաչաղակները շատ ամբարտավան և անբարեխիղճ գողեր են: Նրանք կարող են գողանալ` ինչպես իրենց գործընկերներից, անպես էլ այլ տեսակների կենդանիներից: Օրինակ՝ կապույտ կաչաղակները գիտեն մի քանի հնարք` իրենց «եղբայրներից» աննկատ կերպով գողություն անելու համար:


Բույնը կառուցում են էգն ու արուն: Ձվերը լրիվ քանակով հայտնվում են ապրիլի վերջին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում։ Դնում է 31 մմ տրամագծով, կապույտ՝ բաց դեղնադարչնագույն պուտերով 3-6 ձու։

 

Վնասակար է, ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր: Կաչաղակն արձակում է յուրահատուկ բարձր ձայներ։ Դրանց միջոցով արտահայտում է տագնապ և վտանգի մասին զգուշացնում է իր ցեղակիցներին։

 

 

Ռեզուս-մակակ կապիկ: Ռեզուս-մակակ կապիկները կատարելապես հարմարվել են մարդկանց կյանքին և առօրեային ու հիանալի են զգում իրենց քաղաքային վայրերում: Նման միջավայրը հանգեցնել է նրան, որ նրանք սերտ շփման մեջ են մարդկանց հետ:

 

Մի թողեք քսակը կամ տոպրակը խոտերի վրա, քանի որ նրանք հետևում են իրենց սիրելի բարեկամների՝ մարդկանց գործողություններին: Որոշ շրջաններում այս կապիկների զգալի մասը մեղադրվում է հրապարակային գողության համար: Հնդկաստանում, տեղացիները երկրպագում են ռեզուսներին՝ կազմակերպելով նրանց ճոխ խնջույքներ երկրի տարբեր տաճարներում: