Ամերիկացի լուսանկարիչ Բրայան Սքերին լուսանկարում է ստորջրյա աշխարհի արարածներին՝ երբեմն հալչող սառցաշերտի ներքո լողացող գրենլանդական փոկից մինչև լքված թիթեղյա ամանում բանտարկված ձկներ, ներկայացնում է Daily Mail-ը:
Լուսանկարիչը իր ողջ կյանքը նվիրել է ստորջրյա կենդանական աշխարհի անհետացող երկայացուցիչներին ուսումնասիրելուն: Նա ֆիքսում է ջրի ալիքների տակ ապրող կենդանիներին և անգամ ջրասուզորդների հետ նրանց անկեղծ շփման տեսարանը:
Նրա լուսանկարները մասնակցելու են Վաշինգտոնի Պատմության ազգային թանգարանում կայանալիք ծովային աշխարհի կյանքին նվիրված ցուցադրությանը, որը կբացվի սեպտեմբերի 17-ին:
Լուսանկարները՝ այստեղ: