Esem.am-ը գրում է.

 

 

Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ 2014»-ի երկրորդ կիսաեզրափակիչը: Արդեն հայտնի են եզրափակիչ անցած մյուս տասը երկրների անունները: Դրանք են՝ Շվեյցարիան, Սլովենիան, Լեհաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Հունաստանը, Ավստրիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Մալթան: Փաստորեն, Ավստրիայի սկանդալային ներկայացուցիչը՝ Կոնչիտա Վյուստը, եզրափակչում մրցելու է Արամ MP3-ի հետ:)

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն ելույթ է ունեցել  առաջին կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո և անցել է եզրափակիչ: Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել են նաև Մոնտենեգրոն, Շվեդիան, Ռուսաստանը, Հունգարիան, Նիդերլանդները, Ուկրաինան, Սան Մարինոն, Իսլանդիան և Ադրբեջանը:

 

 

 

 

Եզրափակչում ելույթ կունենա 26 երկրի ներկացացուցիչ՝ երկու կիսաեզրափակիչ փուլերը հաղթահարած տասական մասնակիցները,  «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող Դանիայի ներկայացուցիչը և «Մեծ հնգյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի մասնակիցները:

 

Արամը մրցույթի հիմնական ֆավորիտներից մեկն է: Թեև վերջին օրերին բուքմեքերները նախապատվությունը տալիս են Շվեդիայի ներկայացուցչին, ամեն ինչ դեռ առջևում է: