Esem.am-ը գրում է.
Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մասնակից տասնվեց երկրներից եզրափակիչ անցան տասը: Հայաստանը ևս եզրափակչում է, և Արամը ելույթ կունենա նաև մայիսի 10–ին եզրափակիչ կայանալիք համերգին:)
Եզրափակիչ փուլ անցած մյուս ինը երկրներն են՝ Մոնտենեգրոն, Շվեդիան, Ռուսաստանը, Հունգարիան, Նիդերլանդները, Ուկրաինան, Սան Մարինոն, Իսլանդիան և Ադրբեջանը:
Ի դեպ, ելույթից անմիջապես հետո Արամը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Այո, ես դա արեցի!!! Հայաստաաաաաան»:
ESem.am-ը շնորհավորում է Արամին և հաջողություն ու հաղթանակ մաղթում եզրափակչում :)