Esem.am-ը գրում է.
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթը միշտ արժանանում է հայերիս մեծ ուշադրությանը: Անկախ բոլոր քննադատություններից ամեն տարի յուրաքանչյուրս ակնկալում ենք հաղթանակ մեր մասնակցի համար: Վաղը՝ մայիսի 6-ին կկայանա «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ առաջինը ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը:
Մինչ այդ, բուքմեյքերները շարունակում են կանխատեսել մրցույթի հնարավոր ելքը: «Եվրատեսիլյան» նորությունները լուսաբանող wiwibloggs.com կայքը գրում է, որ Հայաստանը շարունակում է ամուր պահել դիրքերը որպես մրցույթի հիմնական ֆավորիտ: Ըստ բուքմեյքերների՝ երկրորդ տեղում Շվեդիայի ներկայացուցիչն է, երրորդում՝ Հունգարիայինը:
Բուքմեյքերները կասկածի տակ չեն առնում, որ Հայաստանը կանցնի եզրափակիչ փուլ: Իսկ ահա wiwibloggs.com կայքում տեղադրված օնլայն քվեարկության արդյունքներն այս պահին փոքր-ինչ այլ են՝ առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Հայաստանինը, երրորդում՝ Հոլանդիայինը:
ESem.am-ը հաջողություն է մաղթում Արամին:)
ESem.am