Հայտնի հեռուստահաղորդավարուհի և լրագրող Քսենիա Սոբչակը զարդարել է "ELLE" ամսագրի մայիսյան համարի շապիկը:
Քսենիան որոշել է իր մասին հիշեցնել նոր, էլեգանտ ֆոտոշարքով, որում նկարահանվել է օտ կուտյուր թրենդային հագուստներով` ցուցադրելով նրբաճաշակ ոճը: Նույն ամսագրի վերոհիշյալ համարին տված հարցազրույցում նա պատմել է անձնական կյանքի, ՌԴ նախագահ Պուտինի հանդեպ իր վերաբերմունքի, ինչպես նաև ապագայի պլանների մասին: Քսենիայի խոսքով` նա չի շտապում մայրանալ, չնայած այդ ցանկությունը բնորոշ է յուրաքանչյուր կնոջ: Ռուսաստանի բարձրաշխարհիկ հասարակությունում հայտնի աստղը համոզված է, որ երեխաները միակ բան չեն, հանուն որոնք կարելի է ապրել կամ ապրում է ցանկացած կին: