Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը լուսանկարվել է The Rolling Stones ամսագրի հունվարյան համարի համար: Երգչուհին ամերիկացի լուսանկարիչ Բրեդ Էլթերմանի տեսախցիկի առջև հանդես է եկել թոփլես, կարմիր շրթներկով և առատ զարդերով:

«Գոնե, ես թերթերին տալիս եմ այն, ինչի մասին կարող են գրել»,- Ինստագրամի իր էջում հայտարարել է երգչուհին` կից հրապարակելով շապիկի համար արված լուսանկարը:

Սայրուսը նաև հարցազրույց է տվել  The Rolling Stones-ին` խոսելով տարիներ առաջ ունեցած իր խնդիրների մասին: նա խոստովանել է, որ ժամանակին կախվածություն է ունեցել ալկոհոլից և օգտագործել է թմրամիջոցներ: Նա հայտարարել է, որ այժմ որոշել է «կենտրոնանալ սթափության վրա»: