Hraparak.am-ը գրում է.

 

 

Ըստ երևույթին, հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը դեռ պատրաստ չէ մայրության: Այսպես, նա դեռ երեկ հայտարարել է, որ դարձել է «Муз-ТВ» մրցանակաբաշխության վարողը, որը կկայանա այս ամռանը:

Լրագրողներն անմիջապես սկսել են հարցուփորձ անել, թե ինչ հագուստով է նա բեմ բարձրանալու, ի նկատի ունենալով այն լուրերը, թե իբր նա հղի է:

«Չգիտեմ, թե ինչից եք դուք վերցրել, որ ես հետաքրքիր վիճակում եմ: Վիճակն իմ մոտ միշտ էլ հետաքրքիր է, սակայն այն ներկա պահին ոչնչով չի տարբերվում իմ սովորական վիճակից,ա յդ իսկ պատճառով էլ, ինձ թվում է, որ ինձ կհաջողվի հագնել այնպիսի շրջազգեստ, որն ընդգծի իմ կոնքերը, որպեսզի բոլորը հանգստանան այդ թեմայով», - հայտարարել է հեռուստահաղորդավարուհին: