Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին խոստովանել է, որ ցանկանում է իր երեխաներն ունենալ, բայց առայժմ չի հանդիպել այն կնոջը, որը կարող է իր հետ բաժանել թագավորական պարտականությունների բեռը:

 

«Անշուշտ, երբեմն թվում Է, թե արդեն եկել է ընտանիք կազմելու ժամանակը, երբեմն էլ թվում է, թե ոչ, բայց ես չեմ կարծում, որ այդ բաների վրա կարելի Է ինչ-որ կերպ ազդել: Ամեն ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք Է տեղի ունենա: Անշուշտ, ես կցանկանայի, որ այժմ երեխաներ ունենայի, բայց դրա համար ինչ-որ ճանապարհ Է պետք անցնել»,- ասել է Հարրին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

Արքայազնը խոստովանել Է, որ իր համար հեշտ չի եղել զինված ուժերը լքելը, և որ ինքն առայժմ չի որոշել, թե հատկապես ինչով կզբաղվի պաշտոնաթողությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: