Թայվանական «Royal Asian Studio» ստուդիան նկարահանել է պոռնոֆիլմ՝ Netflix-ի հայտնի «Կաղամարի խաղ» (Squid Game) սերիալի հիման վրա։ Հեղինակները հատուկ էջ են ստեղծել, որտեղ հոկտեմբերի 31-ին տեղի կունենա ժապավենի թողարկումը։
Դերասանուհիներից մեկը վերջերս Instagram-ում կիսվել է նկարահանումների կադրերով։ Դատելով լուսանկարներից՝ օգտագործվել են շարքի հիմնական ճանաչելի տարրերը՝ կանաչ կոստյումներ՝ սերիական համարներով և պահակներ՝ դիմակներով։
Պոռնո-պարոդիայի սյուժեն հիմնված է «Կաղամարի խաղ»-ի գաղափարի վրա, սակայն հերոսներին բոլորովին այլ փորձություններ են սպասվում։