Հոլիվուդյան կինոդերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը շարունակում է համարձակ փորձարկումներ անել սեփական մազերի հետ:
Գեղեցկուհին, որ երկար տարիների ընթացքում գլխավորում էր ամենաշքեղ մազեր ունեցող հոլիվուդյան դերասանուհիների վարկանիշային աղյուսակները, ոչ միայն երկար գանգուրները փոխարինել է «բոբ» սանրվածքով, այլև սևահեր է դարձել:
Օրերս Ջենիֆերին լուսանկարել են «Cake» նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ: Գեղեցկուհին նկարահանման հրապարակում է հայտնվել մուգ գույնի մազերով: