Այսօր ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Ջենիֆեր Էնիսթոնի ծննդյան օրն է: Նա դարձավ 46 տարեկան: Նա համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1990-ականներին «Ընկերները» հեռուստասերիալում Ռեյչլ Գրինին հիանալի մարմնավորելու համար։
Այս դերը նրան բերեց «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և Կինոդերասանների գիլդիայի մրցանակները։ Ջենիֆերի ծննդյան առթիվ ներկայացնում ենք նրա ֆոտոշարքերից մեկը, որն արվել է "Esquire" ամսագրի համար: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Պեգի Սիրոտան է: