Այսօր «սև հովազ» Նաոմի Քեմփբելի ծննդյան օրն է: Սուպերմոդելը դարձավ 45 տարեկան: Նաոմին իր կարիերան սկսել է 1990-ականներից:
Նա մշտապես հայտնվել և հայտնվում է ամենահայտնի ամսագրերի շապիկներին, համագործակցում է առաջատար նորաձևության տների հետ:Նա պոդիումին ներկայացրել է այնպիսի բրենդերի զգեստներ, ինչպիսիք են` "Roberto Cavalli"-ն, "Valentino"-ն, "Dolce & Gabbana"-ն, "Gianni Versace''-ն: Սուպերմոդելի ծննդյան առթիվ ներկայացնում ենք նրա տարբեր տարիների լուսանկարները: