Մռայլ ձմեռվանից հետո արևը վերջապես ժպտաց մեզ:) Ինչ խոսք, դեռ հաճելի է աչքերը կկոցել գարնանային արևի ներքո, բայց շուտով բոլորս վազելու ենք խանութներ` ձեռք բերելու նոր արևային ակնոցներ: Եթե նախկինում արևային ակնոցը միայն աչքերը պաշտպանելու միջոց էր, այսօր այն դարձել է առօրյա ոճի բաղկացուցիչ մաս: Այսօր անգամ գիշերային ակումբներում կարելի է նկատել մարդկանց, ովքեր զվարճանում են արևային ակնոցն աչքերին:) Սակայն դիմագծերին համապատասխան ակնոց ընտրելը շատերի համար բավականին լուրջ խնդիր է: ESem.am-ը կօգնի քեզ ճիշտ ընտրություն անել:)
Օվալաձև դեմք
Օվալաձև դեմք ունեցողները կարող են համարել, որ ծնվել են երջանիկ աստղի տակ: Այն համարվում է իդեալական ձև: Այսպիսի դեմք ունեցողներին սազում են գրեթե բոլոր ակնոցները, բայց լավագույն տարբերակն ավիատորներն են (ռեյբան), ինչպես նաև քառակուսի ակնոցներ, որոնց եզրերը կոր են:
Շարունակությոնը` այստեղ: