Բոլոր կանայք և աղջիկները կարող են սեփական միջոցներով դեմքը խնամել տան պայմաններում: Կարող եք պատրաստել տարատեսակ դիմակներ' մրգերից, բանջարեղեններից, հատապտուղներից, կաթնամթերքից, մեղրից ու թարմ քամուկներից: Չնայած նրան, որ տնային պայմաններում եք պատրաստելու դիմակները՝ չպետք է մոռանաք մաշկի բազմազանության, ինչպես նաև վերջինիս յուրօրինակ մոտեցման մասին: Առաջնահերթ պետք է ճշտեք ձեր մաշկի տեսակը և հետո միայն ընտրեք դիմակի պարունակությունը:
Դիմակը քսելու գործընթացը թվում է չափազանց հեշտ և ըմբռնելի, սակայն չիմանալով այն քսելու հիմնական ձևերը՝ ցանկալի արդյունքը կարող է լինել հակառակը: Նախ դեմքին դիմակ դնելուց առաջ պարտադիր հարկավոր է մաշկն ամբողջովին մաքրել: Դիմակը կարելի է քսել նաև ձեռքով: Այն քսեք ներքևից վերև, մերսման գծերով' սկսելով ծնոտից ևավարտին հասցնելով ճակատի հատվածում:
Հարկ ենք հավարում նշել, որ դիմակը չի կարելի քսել շրթունքների շրջանում և ակնակապիճներին: 15-20 րոպե պահելուց հետո լվացեք դիմակը գոլ ջրով, առանց օճառի կամ այլ տիպի միջոցների: Լվացվելուց հետո դեմքին ցանկալի է քսել խոնավեցնող կրեմ: