Մոտենում է ձմեռը և անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել տաք, հարմարավետ վերարկուներ: Սակայն անհրաժեշտ է ընտրությունը կատարել գրագետ: Վերարկուն պետք է համապատասխանի ձեր կազմվածքին և ոճային տեսք ունենա: Գոյություն ունեն կանոններ, որոնց շնորհիվ ձեր ընտրությունը կլինի լավագունը:
Այսպիսով, եթե դուք ունեք փոքր մարմին, ապա վերարկուի երկարությունը պետք է լինի ծնկներին հասնող և ավելորդ ատրիբուտներից զուրկ: Իսկ բարձրահասակ երևալու համար կարելի է փորձել գոտիներ կամ կորսաժներ: Խորհուրդ է տրվում խուսափել լայն դարսածալեր պարունակող և երկար վերարկուներից:
Եթե կնոջ մարմինը ունի գայթակղիչ կառուցվածք, նեղ իրան, չափաոր լայն կոնքեր և փարթամ կուրծ, ապա խորհուրդ է տրվում կրել ուղիղ իջնող կամ գոտի ունեցող վերարկու' կազմվածքն ընդգծելու համար: Մինչև ծնկները երկարությունը լավագույն տարբերակը կլինի այս կանանց համար: Կոկիկ տեսք ունենալու համար այս կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ վերարկուներ: Պետք է խուսափել բարձր օձիքներից և լայն գրպաններից:
Կան կանայք, որոնք ունեն լայն ուսեր, այս դեպքում պետք է ընտրել այնպիսի վերարկուներ, որոնք ունեն լայն բաճկոններ: Երկարությունը պետք է հասնի մինչև ծնկները կամ ավելի կարճ: Գեղեցիկ կնայվեն V-աձև վզով վերարկուները: Իսկ հակառակ դեպքում, երբ ձեր ուսերը բավականին նեղ են, ընտրությունը պետք է լինի ռազմական ոճի վերարկուների մեջ' ընդգծված ուսերով: Խորհուրդ է տրվում իրանն ընդգծել գոտիով: Երկլանջ վերարկուների ընտրությունը հիանալի որոշում կլինի:
Փոքր կուրծք ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընդգծված գոտկատեղով և վերևի մասում հարուստ դետալներով վերարկուներ: Դասական վերարկուները, որոնք միշտ թրենդային են, լավ ընտրություն կլինեն: Սակայն մեծ կուրծք ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ ոճի վերարկուներ' V-աձև վզով և նեղ դարձածալով: Պետք է զերծ մնալ բարձր օձիքից և լայն գրպաններից: