Life.panorama.am-ը գրել է.


Մի կողմ դնենք ռոմանտիկան և շարժվենք միայն գիտական հիմնավորումներով: Ժենևյան դպրոցի հետազոտողները հազարավոր ընտանիքներից հավաքած տեղեկատվական բազայի հիման վրա առանձնացրել են իդեալական ընտանիքի նախադրյալները:

Տղամարդը պետք է մոտ 5 տարով կնոջից մեծ լինի, զույգը պետք է միևնույն մշակութային մակարդակի վրա լինի և վերջապես' կինը պետք է 27%-ով ամուսնուց խելացի լինի: Լավ է, եթե կինը տղամարդուց ավելի լավ կրթություն ստացած լինի:

Այս նախադրյալների տրամաբնությունը հետևյալն է. կինն ավելի էմոցիոնալ էակ է, և նրա հուզականությունը մեծապես ազդում է ամուսնության վրա: Որպես կանոն, եթե կինը երջանիկ է հարաբերություններում, տղամարդը նույնպես երջանիկ է: Այս նախապայմանը կնոջն ակամայից դարձնում է ամուսնության «ուղեղային կենտրոն», քանի որ նրա վարթից է կախված ամուսնության երջանիկ լինելը: Որքան ավելի խելացի է կինը, այնքան ավելի ամուր է նրա ամուսնությունը: