Բոլոր նորապսակներն էլ համոզված են, որ միասին են ապրելու մի ամբողջ հավերժություն: Սակայն, ամուսնությունների մեծ մասը տապալվում է շատ ավելի շուտ:
Խոսե Մանուել Ռեյը Մադրիդի հեղինակավոր համալսարաններից մեկի պրոֆեսոր է, ով գրել է իդեալական ամուսնության մաթեմատիկական մոդելը: Այն հիմնված է թերմոդինամիկայի 2 կանոնի վրա:
Այն մասին միտքը, որ կրքոտ հարաբերությունները պահպանելու համար զույգը ստիպված է անգնահատելի ջանքեր ներդնել, նորույթ չէ: Այս գիտնականը սակայն այլ կողմից է մոտեցել հարցին: Նրա մոդելի մեջ պետք է դնել յուրաքանչյուր զույգի տվյալները, հաշվել, թե երբ են զույգերը կորցնում միմյանց հանդեպ հետաքրքրությունը: Նա ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկ է կատարել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ զույգին հարաբերությունները վերականգնելու, դրանք վերջնականապես քայքայելու և էլի մի շարք երևույթների համար:
Ըստ նրա ստեղծած տեսության՝ կարելի է կանխորոշել, թե որքան ջանք կպահանջվի, որ գործը չհասնի ապահարզանին:
Պրակտիկայում, պարզվում է, այս մոդելն այնքան էլ պահանջված չէ, քանի որ շատ զույգեր պատարաստ չեն ներդնել իրենց ամբողջ եռանդը ընտանիքը պահպանելու համար: