Tert.am-ը գրում է.
Մարդկությունը մշտապես էժան էներգիայի աղբյուրների որոնման մեջ է, սակայն այդ աղբյուրներից ամենաակնհայտն ու խոստումնալիցը ջրածինն է, որից հնարավոր է շրջակա միջավայրի համար անվնաս էներգիա ստանալ։
Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այդ գործընթացն ամենևին էլ հեշտ չէ։ Այնուհանդերձ, Արիզոնայի համալսարանի գիտնականներին հաջողվել է ջրածնից էներգիա ստանալու գործընթացը դյուրացնել արհեստական տերևի միջոցով։
Այս տարբերակով ստացված էներգիան կարելի է օգտագործել տիեզերանավ լիցքավորելու համար։ Այն նաև պոտենցիալ էներգիայի աղբյուր է ներքին այրման շարժիչների համար։