ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի գիտնականներին հաջողվել է բնականից գրեթե չտարբերվող մարդկային ականջ ստեղծել՝ օգտագործելով ոչխարի կռճիկի բջիջներ, ինչպես նաև նորաձև դարձած 3D տպիչ, հայտնում է Daily Mail-ը:

Մասնագետները կռճիկային բջիջների համապատասխան քանակն աճեցրել են լաբորատորիայում՝ առնետների մաշկի տակ, որտեղ դրանք ստացել են իրենց ձևը:

Այժմ մասնագետները պատրաստվում են կլինիկական փորձարկումներ անցկացնել։ Հաջողության դեպքում ականջը կարող է կիրառվել փոխպատվաստման վիրահատությունների ժամանակ