Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին կարող է դառնալ աշխարհում առաջին քաղաքը, որտեղ աղտոտված օդը կմաքրեն արհեստականորեն առաջացած անձրևի միջոցով՝ գրում է ria.ru-ն։
Այս մասին հայտնել է Աղտոտվածության վերահսկման կենտրոնական վարչության քարտուղար Պրաշանտ Գարգավան:
Նա մանրամասնել է, որ արհեստական անձրևները կարող են օդի աղտոտվածության խնդրի լուծում դառնալ: Գարգավայի խոսքով` իրենք այժմ այդ տեխնոլոգիայի կիրառումն ուսումնասիրում են համապատասխան մասնագետների հետ:
Պաշտոնյայի խոսքով՝ իշխանությունները մտադիր են գործողությունը սկսել նոյեմբերի 10-ից հետո: Դրա համար կօգտագործվեն ինքնաթիռներ, որոնք ամպերում կտարածեն տեղումներ առաջացնող հատուկ նյութեր:
«Արհեստական անձրև առաջացնելու համար պետք է սպասենք բարենպաստ պայմանների՝ ամպերի գոյացմանն ու քամուն»,- ասել է քարտուղարը:
Հայտնի է, որ Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը 25 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորման: Դրա հետևանքով Նյու Դելիի 16 մլն բանկչության մեծ մասը ասթմա ու առողջական այլ խնդիրներ ունի