Ինտերակտիվ վարպետություն կամ բժշկական նոու-հաու: Ֆրանսիայի Փարիզ-հարավ համալսարանի գիտնականները փորձարկում են եռաչափ թվային հայելի, որը կարող է արտացոլել մարդու ներքին օրգանները: Էկրան են դուրս բերվում այն պատկերները, որոնք վաղօրոք հավաքել և մշակել են ռենտգենի և մագնիսա-ռեզոնանսային լուսագրության միջոցով:

 

Դրանից հետո հայելու մեջ պատկերվում է ներքին օրգանների և ոսկորների ավատարը դրա մեջ նայողի իրական պատկերի փոխարեն: Գիտնականները կարծում են, որ իրենց գյուտը գործնական կիրառություն կգտնի բժշկության մեջ, օրինակ, կօգնի ավելի հանգամանորեն պատրաստվելու վիրահատություններին: