Կեֆիրը, շնորհիվ իր ցածր կալորիականության և օգտակար հատկությունների, պարզապես գերազանց է նիհարելու մտադրություն ունեցող լեդիների համար: Դիետան, որն առաջարկում է LADYNEWS-ը, կարճատև է և արդյունավետ: Այն կարելի է օգտագործել որպես բեռնաթափման միջոց:
Առանց ուրիշ մթերքների, զուտ կեֆիրային դիետան կարող է տեւել 3 օրից ոչ ավել: Օրական չափաբաժինը 1,5 լիտր կեֆիրն է, որը պետք է բաժանել 6 հավասար մասերի եւ խմել ժամանակի միեւնույն ընդմիջումներով: Կեֆիրի այս դիետան բեռնաթափման շատ արդյունավետ մեթոդ է. 3 օրում կարելի է ազատվել 3-4 ավելորդ կիլոգրամներից:
Աղբյուր` LADYNEWS.am