Life.panorama.am-ը գրում է.

 

Կանայք սիրում են իրենց տանջել զանազան դիետաներով և ուզում են հնարավորիս արագ արդյունքի հասնել: Թե ինչպես կարելի է նիհարել 3 օրում, կներկայացնենք ստորև.


Օր առաջին


Առավոտյան անկողնուց դեռ վեր չկացած անհրաժեշտ է խմել ½ լիտր ջուր: Այն հարկավոր է հավաքված թունավոր նյութերը օրգանիզմից դուրս բերելու համար: Դրանից հետո անցեք նախաճաշ պատրաստելուն:

 

Նախաճաշի համար պատրաստեք ըմպելիք` բաղկացած

1 թեյի գդալ կակաոյից

1 թեյի գդալ մեղրից

200 մլ եփած կաթից:

Աշխատեք, որպեսզի մինչև կեսօր ընդունած չգազավորված ջրի ծավալը կազմի 1 լիտր:  

 

Ճաշին կարող եք պատրաստել եփած կամ խորոված անյուղ ձուկ (մոտ 200 գրամ): Որպես համեմունք կարող եք օգտագործել լիմոն և մի քիչ ձիթապտղի յուղ: Ձուկը կարող եք փոխարինել նույն քանակությամբ հավի, 150 գրամ տավարի կամ անյուղ խոզի մսով: Որպես գարնիր կարող եք պատրաստել 300 գրամ բանջարեղենային սուպ: Կարևոր է պահանջ է աղի բացակայությունը:

 

Ճաշից մի քանի ժամ հետո կարող եք ուտել անյուղ և ոչ քաղցր յոգուրտ`1 թեյի գդալ մեղրով: 16.00-ին կարող եք հյութ խմել` 1 քամած կիտրոնին ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 250 մլ ջուր: Այս ըմպելիքը էներգիայի լավ աղբյուր է և նվազեցնում է ախորժակը:

 

Ընթրիքին պատրաստեք բանջարեղենային արգանակ:

 

1.5 լիտր ջուր

1 կգ սոխ

500 գրամ գազար

500 գրամ լոլիկ

քիմիոնի սերմ

 

Քնելուց առաջ կարող եք ուտել անյուղ և ոչ քաղցր յոգուրտ`1 թեյի գդալ մեղրով:
 

 

Շարունակությունը` այստեղ: