15:38
Ինչպե՞ս նիհարել ինքնամեկուսացումից հետո՝ 14 օրում

 

Ինչպե՞ս կարելի է կորցնել քաշ ինքնամեկուսացումից հետո՝ 14 օրում: Այդ մասին խորհուրդներով են կիսվել Cambridge Weight Plan բրիտանական կենտրոնից դիետոլոգները, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Mirror-ին:

 

Հետազոտողների խոսքով՝ բրիտանացիների շուրջ կեսը հավաքել է ավելորդ քաշ ինքնամեկուսացման ընթաքում. դրան նպաստել է այն, որ մարդիկ ավելի քիչ էին շարժվում, ավելի շատ խմում և ընդունում սնունդ՝ սթրեսը հաղթահարելով վնասակար ուտեստներով:

Արագ նիհարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ռեստորաններից առաքված ուտեստներից և կիսաֆաբրիկատներից, և օգտագործել ինքնուրույն պատրաստած տնական ճաշատեսակներ:

Միևնույն ժամանակ ցանկալի է պահպանել միջերկրածովյա դիետան՝ ուտել շատ անյուղ սպիտակուցային սնունդ (հավ, ձուկ, ձու, լոբի և ոսպ), օգտագործել ավելի շատ ձիթապտղի յուղ: Նաև պետք է ձեր մենյուի մեջ ներառել ավելի շատ մրգեր, բանջարեղեն և բարդ ածխաջրեր, օրինակ, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, խորհուրդ է տալիս դիետոլոգ Լինդա Ֆոսթերը Cambridge Weight Plan-ից:

Նրա խոսքով՝ այդ մթերքները լիցքավորում են օրգանիզմը էներգիայով և բթացնում քաղցի զգացումը, իսկ մրգերն ու բանջարեղենը կանխարգելում են ջրազրկումը: Պետք է ավելի շատ բանջարեղեն օգտագործել, քան միրգ, սակայն ցանկալի է հրաժարվել կարտոֆիլից:

Մասնագետը նաև խորհուրդ է տվել խմել հնարավորինս շատ ջուր, թեյ, խոտաբույսերով թեյեր և սուրճ: Բացի այդ, ժամանակավորապես պետք է հրաժարվել ոգելից խմիչքներից և արագ ածխաջրերից, ինչպիսիք են թխվածքաբլիթներն ու այլ քաղցրավենիքը, ինչպես նաև աղի և շաքարի ավելցուկից:

Դիետոլոգի խոսքով՝ սննդային սովորությունների կտրուկ փոփոխությունը կարող է հանգեցնել սթրեսի, ուստի գոնե ընդամենը տասը րոպե օրական պետք է նվիրել լիցքաթափող սիրելի զբաղմունքին, լինի դա մեդիտացիա, լոգանքի ընդունում կամ լավ գրքի ընթերցում:

Այդպիսի սնունդը, ըստ մասնագետի, կարելի է օգտագործել ավելի քան երկու շաբաթ: Այդ դեպքում շաբաթական երկու կամ երեք անգամ կարելի է ուտել ինչ-որ քաղցրավենիք և ըմպել մեկ բաժակ գինի:

med.news.am

Առաջարկում ենք նաև
Լրահոս