Մի քանի ամիս առաջ հայտնի է դարձել, որ երգչուհի Մաքսիմը որոշել է ընդմիջել ստեղծագործական կարիերան։ Երգչուհին սուր ցավեր ուներ։ Այն ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանք էր, որին արտիստը ենթարկվել էր 2019թ.-ին։ Հիվանդության հետեւանքով երգչուհին էքստրեմալ նիհարել է։ Բացի այդ՝ ջնջել է իր բլոգի բոլոր լուսանկարները։

Մաքսիմը հանրության ուշադրությունից կորել է կարանտինի ամբողջ ընթացքում, սակայն համացանցում հոլովակ է հայտնվել, որում նրան դժվար է ճանաչել. երգչուհու երկրպագուների էջում հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է աստղը դպրոցից տուն տանում ավագ դստերը՝ Սաշային։

Հետաքրքիր է, որ աստղն Instagram-յան էջից ինչ-որ պատճառներով կորել են բոլոր լուսանկարները։ Երգչուհին ջնջել է դրանք։ Հնարավոր է՝ նա պատրաստվում է իր կյանքի նոր էտապին։