Ամենահամեղ դիետաներից մեկը նարնջի դիետան է, որը նաև շատ արդյունավետ կարող է լինել, եթե ճիշտ հետևեք կանոններին: Այս դիետան ունի երկարատեւ տարբերակ՝ բաղկացած 3 փուլից կամ 3 շաբաթից, եւ էքսպրես:
1-ին փուլ
Այս փուլը կարելի է համարել փորձ, թե ինչքան կարող եք դիմադրել, և ինչքան պետք է պահպանեք դիետան: Այս փուլում Ձեր օրգանիզմը մաքրվում է խարամից և ավելորդ հեղուկից: Ամենօրյա սննդակարգի մեջ պետք է մտցնել 2 խաշած ձու, 2 լիտր ջուր և 1կգ նարինջ:
2-րդ փուլ
Այս փուլը շատ ավելի հեշտ է: Առաջին փուլի սննդակարգը մնում է գրեթե նույնը, ձվերը փոխարինում ենք անալի շիլաներով: Նախընտրելի է օգտագործել հնդկաձավար կամ վարսակ: Կարող եք դրանք ոչ թե եփել,այլ շոգեխաշել: Այսպես դուք կպահպանեք նաև դրանց օգտակար հատկությունները:
3-րդ փուլ
Ամբողջ դիետայի ամենագրավիչ փուլն է: Ամենօրյա սննդակարգը բաղկացած է 1 կգ նարնջից և ցանկացած քանակության մրգերից ու բանջարեղենից:
Միջինում ամեն փուլում դուք կնիհարեք մոտ 4 կգ, որը հիանալի արդյունք է' հաշվի առնելով դիետայի մատչելիությունն ու դյուրին լինելը:
Կա նաև նարնջի էքսպրես դիետա: Այս դիետային հետևում են ընդամենը 3 օր:
Նարնջե նախաճաշի տարբերակներ
1 բաժակ թեյ, մի կտոր տոստ, 100գ հացի թեփ և նարինջ:
100մլ նարնջի թարմ քամած հյութ, 1 եփած ձու և մեկ տոստ' 1թ. գդալ կարագով:
1բաժակ թեյ, 50գ. անյուղ պանիր, 4 տոստ' 2թ. գդալ կարագով և 1 կտոր դդումով:
Նարնջե ճաշեր
Սաղմոնով և հազարի թերթերով աղցան' 50-150գ: Աղցանի մեջ լցրեք նաև 2 թեյի գդալ ցածր կալորիականությամբ մայոնեզ: 100գ. յոգուրտ' կես գդալ մեղրով, 50գ. թեփ և մեկ նարինջ:
150 գ եփած լոբի հազարի թերթերով, 1 թ գդալ կարագով տոստ և 1 նարինջ:
Բազուկով,կանաչիով և բանջարեղենով աղցան, 75 գ բրինձ' անյուղ մսով և մեկ նարինջ:
Նարնջե ընթրիքի տարբերակներ
1. 75 գ թխվածքաբլիթ, 75 գ շամպինիոն, 125 գ ազնվամորի' 50գ յոգուրտով, 75գ ծնեբեկ և 1 նարինջ:
2. Խաշած հավի միս' կարմիր պղպեղով: Բրյուսելյան կաղամբ և բրոկկոլի' 75 գ, 1 նարինջ:
3. 75 գ տավարի միս' գրիլում պատրաստած, խաշած կարտոֆիլ, գազար, 1 փոքրիկ յոգուրտ, 100 գ արքայախնձոր և 1 նարինջ: