Ինչ տարին սկսվել է` հայկական շոու-բիզնեսի էքսցենտրիկ կերպարներից մեկը` երգչուհի Ջուսը լռում է: Նա այս ընթացքում երկրպագուների համար մի քանի անակնկալներ է պատրաստել` տեսահոլովակի, ֆիլմի տեսքով, և էլի ինչ-որ բան, որի մասին կհայտնի գարնանը: Ջուսի կյանքում, սակայն, նորությունները միայն գործնական բնույթի չեն: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մի խոստովանություն արեց, որն առնչվում է նրա անձնական կյանքին: Սիրո տոնին ընդառաջ բացահայտումները շարունակվում են...
-Արդեն երկու ամիս է`լռում եք, ինչո՞վ եք զբաղված:
-Այո, այս երկու ամսում լռեցի, որ մարտին ներկայացնեմ նոր տեսահոլովակի պրեմիերա` «Passion» երգի հիման վրա: Ինչպես գիտեք, երգն էլեկտրիկ-էթնո ոճում է: Սա տարբերվում է իմ բոլոր երգերից: Այն դուր է գալիս հատկապես արտասահմանցիներին: Ասեմ, որ մենք նկարահանել էինք տեսահոսահոլովակի նախնական տարբերակը, որը շատ վատ էր ստացվել. ստիպված նկարահանեցինք երկրորդ անգամ:
-Ինչո՞վ է այս մի տեսահոլովակը տարբերվում նախորդներից:
Սա, ի տարբերություն մյուսների, միստիկ բնույթի տեսահոլովակ է: Այն տարբերվում է իմ և բոլոր հայկական տեսահոլովակներից: Այստեղ ես հանդես եմ գալիս լրիվ այլ` ավելի վառ կերպարում: Տեսահոլովակի համար աշխատել են ոճաբան Սերժ Հարությունյանը, դիմահարդար Մերի Հարությունյանը: Զգեստներիս վրա աշխատել է Միկա Դանիելյանը: Մարտին կտեսնեք այս կոմպլեքս աշխատանքի վերջնական արդյունքը: Ասեմ նաև, որ այդ ամիսը վառ է լինելու. կլինեն նաև ուրիշ անակնկալներ, որոնք գաղտնիք են: Ունեմ նաև մի նորություն. պրեմիերայի օրը այն հասանելի կլինի բոլորին:
-Նորությունը կապված է կարիերայի, թե ՞անձնականի հետ:
-Չեմ կարող ասել, թող անակնկալ մնա…
Շարունակությունը՝ այստեղ: