Aysor.am-ը գրում է.«Որքան էլ հայտնիները պնդեն, որ հասարակության համար հետաքրքիր պետք է լինի միայն իրենց ստեղծագործական կյանքը, միևնույն է՝ անձնական կյանքում տեղ գտած նորություններն անտարբեր չեն թողնում երկրպագուներին: Երկու օր առաջ երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջի համապատասխան բաժնում ամրագրեց՝ «Հանդիպում է», ինչը համացանցում անիմիջապես դարձավ թեժ քննարկման թեմա: Թեև նա բոլորին հայտնում է, որ անձնական կյանքից մանրամասներ հրապարակել դեռևս չի ցանկանում, այնուամենայնիվ, Aysor.am-ի հետ զրույցում որոշակի փակագծեր բացեց:

 

«Ընտրյալս՝ Վահագն Մանուկյանը, 1995-ից 1997 թվականներին եղել է ըմբշամարտի Եվրոպայի, նաև՝ Հայաստանի չեմպիոն, շատ ոսկե մեդալներ ունի, բայց այժմ փաստաբան է: Ի դեպ, նախորդ տարի դարձավ Հայաստանի լավագույն փաստաբանը: Չեմ կարող շատ բան ասել: Կարծում եմ՝ մի քանի ամսից մեր հարաբերությունները հստակ կլինեն, այդ ժամանակ էլ այս թեմայով կզրուցեմ»,-մանրամասնեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: